Այսօր՝ նոյեմբերի 16-ին, Վաղարշապատ խոշորացված համայնքում համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններ են: Ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել են 47 տեղամասեր: Վաղարշապատ համայնքի ընտրողների թիվը, ըստ Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալների, 69866 է։               
 
  • Վերջին հրաժեշտը` Արա Շիրազին

    Վերջին հրաժեշտը` Արա Շիրազին

    20.03.2014| 11:45
    Մարտի 19-ին, մշակույթի նախարարությունում կայացել է քանդակագործ, ժողովրդական նկարիչ Արա Շիրազի մահվան կապակցությամբ ստեղծված կառավարական հանձնաժողովի նիստը:
  • Մշակույթի երեք գործիչներ հրաժարվել են աջակցել Ղրիմի հարցում Պուտինի քաղաքականությանը

    Մշակույթի երեք գործիչներ հրաժարվել են աջակցել Ղրիմի հարցում Պուտինի քաղաքականությանը

    19.03.2014| 16:59
    Նկարիչներ Թաիր Սալախովի, Այդան Սալախովայի և ճարտարապետ Յուրի Գնեդովսկու անուններն անհետացել են մշակույթի գործիչների այն ցուցակից, որոնք իրենց աջակցությունն էին հայտնում ՈՒկրաինայի և Ղրիմի հարցում Վլադիմիր Պուտինի դիրքորոշմանը: ՌԴ-ի մշակույթի նախարարության կայքում տեղադրված նամակի ներքո կար 511 ստորագրություն, իսկ մարտի 14-ին տարածած մամուլի հաղորդագրության մեջ նշված էր 514 մարդու անուն:
  • «Մարաթոնը»` միջազգային փառատոներում

    «Մարաթոնը»` միջազգային փառատոներում

    19.03.2014| 14:44
    Հարութ Շատյանի «Մարաթոն» ֆիլմը կարող է մասնակցել լեհական Կրակովի կինոփառատոնին: Փառատոնի պաշտոնական կայքում տեղադրվել են մի շարք ֆիլմերի, այդ թվում՝ «Մարաթոնի» տեսահոլովակը (թրեյլեր): Մրցութային ծրագրում ընդգրկվելու են ամենաշատ հավանություն ստացած ֆիլմերը:
  • Հայտնի դերասանուհի Լալա Մնացականյանը Պրահայում կներկայացնի Չապեկի «Մայրը» դրաման

    Հայտնի դերասանուհի Լալա Մնացականյանը Պրահայում կներկայացնի Չապեկի «Մայրը» դրաման

    19.03.2014| 11:56
    «Օրեր» եվրոպական անկախ ամսագիրը տեղեկացնում է, որ Երևանի Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի թատերախումբը պատրաստվում է ներկայացնել չեխ մեծանուն գրող Կարել Չապեկի «Մայրը» դրամայի բեմադրությանը: Պիեսի բեմադրիչն ու գլխավոր դերակատարն է Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Լալա Մնացականյանը:
  • Լեգենդները՝ «Armenia» Music Awards ազգային երաժշտական մրցանակաբաշխությանը

    Լեգենդները՝ «Armenia» Music Awards ազգային երաժշտական մրցանակաբաշխությանը

    19.03.2014| 11:38
    «Armenia» Music Awards ամենամյա ազգային երաժշտական մրցանակաբաշխությունը սփյուռքում ունի երկար տարիների պատմություն: Այն սկսվել է 2006թ., երբ առաջին անգամ Մոսկվայում՝ Կրեմլի մեծ համերգասրահի բեմում, հավաքված էին հայկական էստրադայի լավագույն ներկայացուցիչները: Այդ ժամանակից ի վեր «Արմենիա» պրոդաքշնի ջանքերի շնորհիվ այդ երաժշտական միջոցառումը դարձավ ավանդույթ:
  • Արտաշես Հովհաննիսյանի վերջին հրաժեշտը

    Արտաշես Հովհաննիսյանի վերջին հրաժեշտը

    18.03.2014| 12:42
    Մշակույթի նախարարությունը հայտնում է, որ Արտաշես Հովհաննիսյանի վերջին հրաժեշտը տեղի կունենա մարտի 18-ին, ժամը 12:00-14:00, Կոնդի Սբ. Հովհաննես եկեղեցում: Հուղարկավորությունը՝ ժամը 14:00-ին, Երևանի քաղաքային պանթեոնում:
  • Կյանքից հեռացել է Արա Շիրազը

    Կյանքից հեռացել է Արա Շիրազը

    18.03.2014| 12:40
    Այսօր, մարտի 18-ի գիշերը «Նաիրի» բժշկական կենտրոնում ծանր հիվանդությունից հետո վախճանվել է քանդակագործ, ժողովրդական նկարիչ Արա Շիրազը: Արա Շիրազը ծնվել է 1941-ի հունիսի 8-ին, Երևանում: Հովհաննես Շիրազի և Սիլվա Կապուտիկյանի որդին էր:
  • ԱՐԱ ՇԻՐԱԶ.  «Կյանքը արվեստ է»

    ԱՐԱ ՇԻՐԱԶ. «Կյանքը արվեստ է»

    18.03.2014| 12:29
    «Իմ գործերի կողքով անցնելիս հետաքրքիր մի զգացողություն եմ ունենում: Դրանք այլևս իմը չեն, այլ՝ ժողովրդինը»,- ասում է քանդակագործ ԱՐԱ ՇԻՐԱԶԸ:
  • Պատմություններ Արծվի Բախչինյանից

    Պատմություններ Արծվի Բախչինյանից

    18.03.2014| 12:17
    Արծուիի (Արծվի Բախչինյանի) «Ձնծաղիկները ֆուտբոլի դաշտում» պատմությունների ժողովածուն նախ և առաջ գրավեց ինձ վերնագրով: Թեկուզ օրինաչափ չէ, որ ֆուտբոլի` անգործության մատնված դաշտում ձնծաղիկներ են աճում, բայց ամեն դեպքում ձնծաղիկները գեղեցիկ են: ՈՒ երբ դրանք տրորվում, հունցվում են հողի հետ ֆուտբոլիստների ոտքերի տակ, միևնույն է, տխուր է: Մանավանդ որ ձնծաղիկները տրորած ֆուտբոլիստներն առայժմ մեզ ֆուտբոլային բերկրանք չեն կարողանում պարգևել, և, իմ կարծիքով, իզուր է Արծվիի պատմության հերոս սպորտային «մասաժիստը» ջանասիրաբար մերսում բնության հրաշքը ավերած մարզիկների ոտքերը:
  • ՀՊՖՆ-ն` Պավել Կոգանի ղեկավարությամբ

    ՀՊՖՆ-ն` Պավել Կոգանի ղեկավարությամբ

    18.03.2014| 12:14
    Վաստակավոր կոլեկտիվ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Էդուարդ Թոփչյան) իր հերթական ուրբաթյան համերգին հանդես եկավ հռչակավոր ջութակահար, դիրիժոր Պավել Կոգանի (Ռուսաստան) ղեկավարությամբ: «100 համերգ Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին» խորագրի ներքո կայացած համերգային երեկոյի ընթացքում հնչեցին հետևյալ ստեղծագործությունները. Բիզե` «Առլեզիեն» սյուիտ թիվ 1, Գունո` բալետային տեսարաններ «Ֆաուստ» օպերայից, Բեթհովեն` Սիմֆոնիա թիվ 4: